19 մարտի 2020 թ․
Թանկագին եղբայրներ և քույրեր
Ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի հետևանքով տեղի ունեցող բազմաթիվ կանոնավորումների ներքո, մենք փոփոխություններ ենք կատարել միսիոներական ծառայության, տաճարային աշխատանքի, հավաքներ անցկացնելու և երկրպագելու մեր ընթացակարգերում։
Վերջին օրերի ընթացքում ամբողջ աշխարհում փորձագետների կողմից նոր ցուցումներ տրվեցին։ Առաջին Նախագահությամբ և Տասներկու Առաքյալների Քվորումով խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք, որ իմաստուն կգտնվենք, եթե լրացուցիչ փոփոխենք 2020 թ․ գերագույն համաժողովի անցկացման ձևաչափը։
Յուրաքանչյուր նիստ կհեռարձակվի Տաճարային հրապարակում փոքր սրահից։ Առաջին Նախագահությունը կնախագահի և կվարի նիստերը։ Ներկա կլինեն միայն նրանք, ովքեր հրավիրված են խոսելու կամ աղոթելու։ Համաժողովի երաժշտությունը նախապես ձայնագրված կլինի։
Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կօգնեն դանդաղեցնել այս համավարակի տարածումը և ազդեցությունը։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխատում են, և շարունակում ենք աղոթել նրանց համար։ Մենք զգացված ենք, լսելով սպասավորության բազմաթիվ օրինակների մասին, որը մատուցվում է այս անորոշ ժամանակներում կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Մենք աղոթում ենք, որպեսզի դուք արժանանաք Երկնային Հոր մեծագույն օրհնություններին։
Սա լինելու է նշանավոր համաժողով։ Ճշմարտության, հույսի և ոգեշնչման ուղերձներ առատորեն կտրվեն մեզ, մինչ մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը և փափագում լսել Նրան։
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում
_____
Թարմացում: Տաճարային երկրպագությանը վերաբերող ժամանակավոր սահմանափակումներ
13․03․2020
Սիրելի եղբայրներ և քույրեր
Աշխարհով մեկ առողջապահական վիճակի արագընթաց փոփոխությունները աճող մտահոգության աղբյուր են հանդիսանում։ Շատ երկրների կառավարություններ սահմանափակումներ են մտցրել, որոնք պահանջում են մի շարք տաճարների գործունեության ժամանակավոր դադարեցում։ Աղոթքով խորհելով և փորձելով հավասարակշռություն գտնել այդ սահմանափակումների և տաճարային աշխատանքը իրականացնելու անհրաժեշտության միջև, մենք որոշել ենք կատարել հետևյալ ժամանակավոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում աշխարհի բոլոր տաճարներում 2020 թ․ մարտի 16-ից։
- Այն վայրերում, որտեղ կառավարության որոշումով կամ հանրային և/կամ կրոնական հավաքների վերաբերյալ այլ սահմանափակումներով կարգելվի տաճարային ամբողջ գործունեությունը, փոխարինող և ապրողների արարողությունները ժամանակավորապես կդադարեցվեն։
- Այն վայրերում, որտեղ կառավարության որոշումով կամ այլ սահմանափակումներով չի արգելվի տաճարային ամբողջ գործունեությունը, ապրողների հետևյալ տաճարային արարողությունները կիրականացվեն ըստ հնարավորության՝ միայն պայմանավորվածությամբ․ ամուսնու և կնոջ կնքումը և երեխայի կնքումը ծնողների հետ, ապրողների նախնական և օժտման արարողությունները։ Ժամանակավորապես կդադարեցվեն փոխարինող տաճարային արարողությունները։
- Այցելուների բոլոր հյուրատները փակ կլինեն։
Եկեղեցու անդամները կստանան ցուցումներ՝ ապրողների արարողությունների համար պայմանավորվածություն ստանալուց։ Ներկայումս պայմանավորվածություններ ունեցող անդամների հետ կապ կհաստատեն տաճարի աշխատողները։
Բոլոր տաճարներում քայլեր կձեռնարկվեն՝ հիվանդությունը տարածելու վտանգը նվազագույնի հասցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տաճարների աշխատողների թվի կրճատումներ, ապրողների արարողություններին այցելող հյուրերի սահմանափակում և այցելուների հետ շփվելու ցուցումների տրամադրում։
Տաճարների նախագահություններին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Ըստ անհրաժեշտության կկատարվեն այլ փոփոխություններ։
Մենք մեծ ակնկալիքով սպասում ենք այն ժամանակներին, երբ տաճարները կրկին կսկսեն լիարժեք գործել և պարգևել տաճարային աշխատանքի օրհնությունները անդամներին և նրանց նախնիներին։
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում
___
Թարմացում․ Եկեղեցու անդամների խոշոր հավաքները ժամանակավորապես դադարեցվում են
Տեղի ղեկավարները պետք է խորհրդակցեն և որոշեն, թե ինչպես՝ ամիսը առնվազն մեկ անգամ, հաղորդությունը հասանելի դարձնեն իրենց անդամներին։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը 2020թ․ մարտի 12-ին հետևյալ նամակով դիմել են ամբողջ աշխարհում Եկեղեցու բոլոր անդամներին։
Հարգելի եղբայրներ և քույրեր
Ինչպես խոստացել էինք 11 մարտի 2020թ․ մեր նամակում, մենք շարունակում ենք մշտադիտարկել ամբողջ աշխարհում COVID-19-ի վարակի հետ կապված փոփոխվող իրավիճակը։ Մենք քննարկել ենք այս հարցի վերաբերյալ տարածքների Եկեղեցու ղեկավարների, պետական պաշտոնյաների և առողջապահության մասնագետների խորհուրդները, և փնտրել ենք Տիրոջ առաջնորդությունը։ Այժմ մենք տրամադրում ենք ձեզ հետևյալ թարմացված հրահանգները։
Անմիջապես, սկսած այս պահից, Եկեղեցու անդամների բոլոր հանրային հավաքները ժամանակավորապես դադարեցվում են ողջ աշխարհում՝ մինչև հետագայի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը։ Այդ հավաքները ներառում են՝
- Ցցերի համաժողովները, ղեկավարների համաժողովները և այլ խոշոր հավաքները,
- Հանրային բոլոր երկրպագության ծառայությունները, այդ թվում հաղորդության ժողովները,
- Ճյուղերի, ծխերի և ցցերի միջոցառումները։
Որտեղ հնարավոր է, ղեկավարները պետք է վարեն ղեկավարների կարևոր ժողովները տեխնոլոգիաների միջոցով։ Մասնավոր հարցերը կարող են ուղղվել տեղի քահանայության ղեկավարներին։ Այս հարցի վերաբերյալ կտրվի հետագա հրահանգավորում։
Եպիսկոպոսները պետք է խորհրդակցեն իրենց ցցերի նախագահների հետ և որոշեն, թե ինչպես՝ ամիսը առնվազն մեկ անգամ, հաղորդությունը հասանելի դարձնեն իրենց անդամներին։
Մենք խրախուսում ենք անդամներին հոգատար լինել միմյանց հանդեպ՝ սպասավորության ջանքերն իրականացնելիս։ Մենք պետք է հետևենք մարդկանց օրհնելու և ոգեշնչելու Փրկիչի օրինակին։
Մենք բերում ենք մեր վկայությունը այս անորոշ ժամանակներում Տիրոջ սիրո մասին։ Նա կօրնի ձեզ, որ գտնեք ուրախություն, ձգտելով առավելագույնս ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով ցանկացած իրավիճակում։
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում